Փոխարժեքներ
24 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Քաղաքագետ Արա Պողոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․
«Միշտ ասել եմ, Հայաստանում իսկական արևմտյան արժեքներ դավանողներ գրեթե չկան։
Արևմուտքը, ինչպես և արևելքը, ինչպես և մյուս քաղաքակրթության հետևորդ երկրները ո'չ թե քաղաքական կոնյուկտուրայի մեջ պետք է տեղավորեն իրենց արժեքային կիրառման տարածքը, այլև քաղաքական կոնյուկտուրան պետք է տեղավորեն իրենց դավանած արժեքների մեջ։
Նրանք, ովքեր այսօր խոսում են արեւմտյան քաղաքակրթությանը պատկանելու մասին, առնվազն սեփական վարքաբանությամբ պետք է ցույց տան, որ իրենց համար Ռուզվելտի բանաձևը չէ օրինակելի` «Может он сукин сын, но он наш сукин сын », այլ այն արժեքները, որոնք հանրահռչակվել են, և որոնք պետք է որ լինեն վարքագիծ, կենսափիլիսոփայություն։
Ճգնաժամ է աշխարհում` արժեքների խորը և համապարփակ ճգնաժամ։
Հ.Գ. Թեպետ ե՞րբ այդպես չի եղել...»։