կարևոր
460 դիտում, 1 ժամ առաջ - 2025-11-14 16:20
Իրավական

Վարդևանյանը Սամվել Կարապետյանի գործով հրատապ մանրամասներ է ներկայացնում

Վարդևանյանը Սամվել Կարապետյանի գործով հրատապ մանրամասներ է ներկայացնում

«Վճռաբեկ դատարանը,  վարույթ ընդունելով դատախազության բողոքը 2025 թվականի հոկտեմբերի 24-ին, փաստորեն 2025 թվականի նոյեմբերի 13-ին արդեն որոշում է  կայացրել, այսինքն նույնիսկ մեկ ամիս չի պահաջվել վճռաբեկ  դատարանին, որ նման որոշում կայացնի»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց գործարար Սամվել Կարապետյանի պաշտպան Արամ Վարդևանյանը՝ ներկայացնելով  այս գործով «աննախադեպ» Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի գործողությունների վերաբերյալ մանրամասները:

Ըստ նրա, սա իսկապես ռեկորդ է, կարելի է  շնորհավորել վճռաբեկին, որ կարողանում է նման արագությամբ որոշումներ կայացնել. «Կարծում եմ՝ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ է»։

«Այսինքն, երբ մենք ասում ենք «ռեկորդ է», պատահական չենք ասում, Վճռաբեկ դատարանի Հակակոռուպցիոն պալատը, ինչ է որ այս դեպքում առկա է Սամվել Կարապետյան անուն-ազգանունը, աննախադեպ նախադեպային որոշում է փորձում ընդունել»։ 

Վարդևանյանն ասաց, որ վճռաբեկ դատարանի որոշման օրինակ չի ստացել։

Մանրամասն՝ տեսանյութում։