կարևոր
2239 դիտում, 1 ժամ առաջ - 2026-01-13 20:34
Հասարակություն

1990 թ.-ի հունվարի 13-ին Բաքվում ադրբեջանցի մարդասպանները տանջամահ արեցին ավելի քան 90 հայի. Արթուր Խաչատրյան

1990 թ.-ի հունվարի 13-ին Բաքվում ադրբեջանցի մարդասպանները տանջամահ արեցին ավելի քան 90 հայի. Արթուր Խաչատրյան

ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը գրում է.

«Բաքվի հայկական ջարդերը

1990 թվականի հունվարի 13-ին Բաքվում սկսվեցին հայկական ջարդերը։ Ադրբեջանցի մարդասպանները տանջամահ արեցին ավելի քան 90 ազգությամբ հայ քաղաքացիական անձի՝ երեխաների, կանանց, ծերերի։ Մոտ 250,000, ովքեր աշխատել և ծաղկեցրել էին Բաքուն, մի քանի օրվա ընթացքում կորցրեցին իրենց ողջ ունեցվածքը և մազապուրծ հասան Թուրքմենստան։ Հայերի տներում բնակեցվեցին Հայաստանից հեռացած ադրբեջացիները, ովքեր իրենց գույքի համար արդար փոխհատուցում էին ստացել Սովետական Հայաստանի կառավարությունից։

Սովետական զորքը Բաքու մտավ հունվարի 20-ին։ Բախումների արդյունքում 150 բարբարոս, մարդասպան ճիվաղ շան սատակ արվեցին։ Այսօր դրանք համարվում են Ադրբեջանի անկախության համար զոհված հերոսները, թաղված են Շահիդների պուրակում, ուր այցելությունը պետական արարողակարգի մաս է․․․»: