կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-01-07 18:54
Աշխարհ

Մարդասպանները ներս են մտել խմբագրություն թռուցկաժողովի ժամանակ

Մարդասպանները ներս են մտել խմբագրություն թռուցկաժողովի ժամանակ

Le Figaro-ն նոր մանրամասներ է հայտնում այսօր Փարիզում տեղի ունեցած ահաբեկչական գործողության մասին: Մեջբերելով ոստիկանության ներկայացուցիչ Էմանուել Քեմենի խոսքը` թերթը տեղեկացնում է, որ ահաբեկիչները սկզբում շփոթել են խմբագրության հասցեն: Նրանք նախ գնացել են Նիկոլաս Ափերթ 6 հասցեով, այնտեղ նրանց բացատրել են, որ Charlie Hebdo-ի խնբագրությունը գտնվում է 10 համարի տանը:


Հանցագործները ներխուժել են խմբագրություն, երբ այնտեղ թռուցկաժողով է անցկացվել:

 

Քեմենը պատմել է նաև, որ սպանված ոստիկաններից մեկը կցված  էր ծաղրանկարիչ Ստեֆան Շարբոեին: Նա  հսկողության տակ էր հայտնվել, երբ նրա հասցեին իսլամականները հաճախակի սպառնալիքներ էին սկսել հնչեցնել:

 

Դեպքի վայրում այս պահին աշխատում են հոգեբանները: Բոլոր տուժածներին տեղափոխել են Hotel Dieu հիվանդանոց: Տարածքը խստորեն հսկաում է ոստիկանների կողմից, տեղում աշխատում են ոստիկանության ծառայողական շներ:

 

Ներքին գործերի նախարարը հայտարարել է, որ ահաբեկիչները երեքն են եղել: