Փոխարժեքներ
31 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.05 |
EUR | ⚊ | € 419.37 |
RUB | ⚊ | ₽ 3.99 |
GBP | ⚊ | £ 502.08 |
GEL | ⚊ | ₾ 140.68 |
Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանն ակնհայտորեն քիչ են համարում, որ հազարավոր ու հազարավոր երիտասարդների մահվան են մատնել, հիմա էլ ցանկանում են զոհվածների ծնողներին խոշտանգել ու տանջամահ անել: Այնպես չէ, որ դա մի նոր դրսևորված երևույթ է: Ամենևին: Պատերազմում զոհված մեր տղաների ծնողների ու հարազատների նկատմամբ Նիկոլ Փաշիյնանի ու նրա իշխանության ֆաշիստական ու տմարդի վերաբերմունքն ակնհայտ դարձավ այն պահից, երբ նա, իր կողմնակիների ու ոստիկանական «ձեռժիմորդաների» միջոցով ներխուժեցին «Եռաբլուր»՝ տրորտակ տալով նրա մուտքը թույլ չտալ փորձող զոհվածների ծնողներին, հարազատներին, ոտնակոխ անելով զոհվածների դեռևս թարմ շիրմաթմբերը:
Հետագայում արդեն զոհվածների ծնողների վրա Փաշինյանը քսի էր տվել ոստիկանական համազգեստ կրող, իր իսկ բառերով ասած՝ «շնաբարո դուրսպրծուկներին», որոնք ուղղակիորեն խոշտանգում էին զոհված տղաների ծնողներին ու հարազատներին:
Այդ ընթացքում Աննա Հակոբյանը, կեղծավորության «մաստեր-կլասս» ցուցադրելով, բերման էր ենթարկում զոհվածների ծնողներից նրանց, ովքեր համաձայնել էին նրա ձեռքից ինչ-որ բան վերցնել: Ինչ-որ խնջույքներ էր կազմակերպում, ձևական այցելություններ անում զոհվածների տներ ու նման բաներ:
Բայց վշտակիր ծնողների շարքերում կան և բազմաթիվ արժանապատիվ մարդիկ, որ փաշինյանական իշխանության «պադաչկաներին» չեն տրվում: Թեպետ, պետք է արձանագրել, փաշինյանական իշխանության սադրանքին տրվեցին, այսինքն՝ ենթարկվեցին:
Խոսքը, հասկանալի է, Աշոտ Փաշինյանի հետ կապված նախօրեի միջադեպի մասին է: Չվերաշարադրենք արդեն շատերին հայտնի մանրամասնությունները: Պարզապես նշենք, որ Աշոտ Փաշինյանը՝ որպես չափահաս և ինքնուրույն անձնավորություն, ճիշտ կվարվի, եթե զոհվածների ծնողների դեմ իր բողոքը ոստիկանությունից հետ վերցնի: Թեկուզ այն պարզ պատճառով, որ բոլորը տեսան տարածված տեսագրությունից, որ Աշոտ Փաշինյանին ոչ մեկը չի առևանգել, ինչպես ափալ-թափալ գրել էր նրա հորն ու մորը պատկանող տխրահռչակ թերթոնը: Բոլորը տեսան, որ Աշոտ Փաշինյանին ոչ մեկը ոչինչ չի սպառնացել, այլ նա իր հոժար կամքով, իր ոտքով, այսպես ասած, գնում է դեպի զոհվածի մոր ավտոմեքենան, որից էլ հետո, ընթացքի պահին, ինչպես հաղորդվում է, կրտսեր Փաշինյանն իրեն դուրս է նետել (հասկանալի է, չէ՞, որ մեքենան վարող կինը չէր կարող միաժամանակ, մյուս ձեռքով Աշոտ Փաշինյանին ավտոմեքենայից դուրս նետել, այլ վերջինս ինքն է իրեն դուրս գցել): Ինչևէ:
Այնուամենայնիվ, չենք կարծում, թե Աշոտ Փաշինյանն իր դիմումը ոստիկանությունից հետ կվերցնի: Նրան, հնարավոր է՝ հայրն ու մայրը թույլ չեն տա այդպես վարվել: Հատկապես՝ հայրը, որը չի խորշում իր ընտանիքի անդամներին իր քարոզչական «շեղումների» մասնակից դարձնել:
Իսկ մեր հայրենակիցները, առաջին հերթին մեր զոհված տղաների ծնողները, հարազատները, կարծում ենք, համարժեք հետևություններ կանեն այս միջադեպից: Մասնավորապես, հետևություն կանեն, որ ընդհանրապես չարժե ու որևէ իմաստ չունի որևէ կոնտակտ ունենալ Փաշինյանի ու նրա ընտանիքի չափահաս ներկայացուցիչներից որևէ մեկի հետ: Շառ են՝ ժողովրդական բառուբանով ասած:
Աղբյուրը՝ 7or.am