|
Փոխարժեքներ
28 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.56 |
| EUR | ⚊ | € 436.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.9449 |
| GBP | ⚊ | £ 503.8 |
| GEL | ⚊ | ₾ 138.18 |
Պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող, Արցախից 2023 թվականին Հայաստանի Հանրապետություն տեղափոխված Տարոն Հակոբյանը ներկայացրել է պատմության այս օրը։
«Ոչինչ չի մոռացվել, ոչ ոք չի մոռացվել․
35 տարի առաջ այս օրերին ԽՍՀՄ ղեկավարության «կանխամտածված լռության» պայմաններում Բաքվում սկսվեցին իրագործվել հայերի էթնիկ զտումներ, որոնք դարձան Ադրբեջանական ԽՍՀ-ում ապրող հայ բնակչության ոչնչացման և բռնի տեղահանման քաղաքականության գագաթնակետը։ Մեկ շաբաթ տևած ցեղասպանական գործողությունների հետևանքով հայ բնակչության շրջանում եղան հարյուրավոր սպանվածներ և անհետ կորածներ:
Սումգայիթով, Շուշիով և Գանձակով սկսվեց, Բաքվի Շահումյանի ենթաշրջանի իրադարձություններով ավարտին հասցվեց նախկին Ադրբեջանական ԽՍՀՄ-ի տարածքի հայաթափման գործընթացը, որի հետևանքով շուրջ կես միլիոն էթնիկ հայ դարձան փախստական:
Իսկ արդեն 21-րդ դարում, լիակատար միջազգային հանրության կողմից անպատժելիության, ինչպես նաև ռուս-թուրք-ադրբեջանական մերձեցման ֆոնին Ադրբեջանը շարունակեց ուժի կիրառման քաղաքականությունը, որի հետևանքով ցեղասպանության ենթարկվեց Արցախում բնիկ ապրող հայությունը:
Հ. Գ. Հայերը Բաքվում ենթարկվել են երեք մեծ ջարդերի՝ 1905-ին, 1918-ի սեպտեմբերին և 1990 թվականի այս օրերին»: