Փոխարժեքներ
13 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.31 |
EUR | ⚊ | € 413.87 |
RUB | ⚊ | ₽ 3.81 |
GBP | ⚊ | £ 502.43 |
GEL | ⚊ | ₾ 138.84 |
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը թելեգրամյան իր ալիքում գրառում է կատարել.
«Նիկոլը, 2008-ին իր քաղաքական կարիերայի հենց սկզբից, հասարակությանն ուղղորդեց դեպի քաղաքացիական պատերազմ։ Գավառական ֆյուրերի համար իր կամքը տարակարծիք մարդկանց պարտադրելու միակ գործիքը քաղաքացիական պատերազմն է, ընդդիմախոսների ազատությունը ոտնահարելը, Մոլոտովի կոկտեյլով իր ճշմարտացիությունը ապացուցելը։
Մարկ Թուլիուս Ցիցերոնն իր նամակներից մեկում գրել է, որ բոլոր չարիքների գագաթնակետը քաղաքացիական պատերազմի հաղթանակն է: Կից ներկայացված տեսանյութը պատմում է, թե ինչպես է Նիկոլը մեթոդաբանորեն և նպատակաուղղված հասարակությանը տանում բախումների։ Նրա համար բավարար չեն կորոնավիրուսի զոհերը, բավարար չեն պատերազմում զոհվածները: Բացարձակ չարիքի իր ձգտման մեջ նա նախատեսում է հայի ձեռքով հայի արյուն թափել։ Նրա վերջին հույսը բռնությունն է, քաղաքացիական պատերազմի հանդեպ մեր վախը և մեր անկազմակերպվածությունը։
Նպատակիդ չես հասնի»,- գրել է Մինասյանը։
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ։