Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Հոկտեմբերի 12-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ԹԱՇԴՊ վարչության և Շենգավիթի բաժնի ծառայողները Երևանի Մյասնիկյանի պողոտայի ռեստորանային համալիրներից մեկի մոտ հայտնաբերել և բերման են ենթարկել 1993 թ. ծնված Աշոտ Բադալյանին և նրա եղբորը` 1990 թվականին ծնված Հովհաննես Սուքիասյանին: Այս մասին Yerkir.am-ը տեղեկացավ ոստիկանությունից:
Սեպտեմբերի 9-ից զինվորական ծառայությունից խուսափելու համար հետախուզման մեջ գտնվող Աշոտ Բադալյանը հայտնաբերվել և պատասխանատվության առաջ էր կանգնել, սակայն սեպտեմբերի 14-ին ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության շենքի մոտից դատարան տեղափոխելիս փախել էր, հեռացել եղբոր հետ նրա` «ՎԱԶ 2121» մակնիշի մեքենայով: Շաբաթներ անց ոստիկանները կրկին բռնեցին նրան:
Անձնական խուզարկությամբ` Բադալյանի գրպանից հայտնաբերվել է գաղտնի փականով դանակ, որն առգրավվել է: Աշոտ Բադալյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի` «Փախուստ ազատազրկման, կալանավորվածներին պահելու կամ ձերբակալվածներին պահելու վայրից» հոդվածի հատկանիշներով: Քննությունը շարունակվում է: