|
Փոխարժեքներ
09 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.32 |
| EUR | ⚊ | € 439.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7914 |
| GBP | ⚊ | £ 505.74 |
| GEL | ⚊ | ₾ 139.77 |
«MediaHub»-ին հայտնի է դարձել, որ նախօրեին աշխատանքից հեռացվել է նաև պարեկ Ռոման Միրզախանյան, որին վրաերթի էր ենթարկել «Համերի» վարորդը:
ՆԳՆ-ից հաստատել են լուրը:
Երեկ հայտնի էր դարձել նաև, որ աշխատանքից ազատվել են Պարեկային ծառայության ղեկավար Արթուր Ումրշատյանն ու 2-րդ գումարտակի հրամանատար Լյովա Բադալյանը։
«MediaHub»-ը հայտնել էր, որ ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություն է նշանակվել այն ոստիկանների նկատմամբ, ովքեր մասնակցում էին այս ուրբաթ Երևանի կենտրոնում առերևույթ խուլիգանական վարք դրսևորած «Համերի» վարորդին կանգնեցնելու աղմկահարույց «օպերացիային»։