|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Yerkir.am-ի տեղեկություններով, այսօր դժբախտ դեպք է գրանցվել «Էրեբունի» բժշկական կենտրոնում: 25-30 տարեկան մի կին, ով հիվանդանոց է դիմել որովայնի շրջանում ունեցած ցավերի գանգատով, հաշված րոպեների ընթացքում մահացել է: Կնոջը հասցրել են միայն սոնոգրաֆիա անել, որից հետո վերջինիս ինքնազգացողությունն այնքան է վատացել, որ անմիջապես տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք, ուր եւ կարճ ժամանակ անց մահացել է:
Yerkir.am-ի հետ զրույցում «Էրեբունի» բժշկական կենտրոնի մամուլի քարտուղար Շուշան Հունանյանը հաստատեց մեր տեղեկությունը` ընդգծելով, որ հիվանդանոց դիմած կինը շատ թույլ է եղել, ճնշումը շատ ցածր է եղել, ամեն ինչ այնքան արագ է եղել, որ բժիշկներն անգամ կնոջը նորմալ հետազոտել չեն հասցրել: Թե որն է եղել կնոջ մահվան պատճառը, դեռ հայտնի չէ: