|
Փոխարժեքներ
18 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.44 |
| EUR | ⚊ | € 417.05 |
| RUB | ⚊ | ₽ 4.3123 |
| GBP | ⚊ | £ 485.52 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Ֆեյսբուքյան օգտատեր Սարո Ղազարյանը տեղադրել է պարեկ Միշա Հակոբյանի կազմած զավեշտալի արձանագրությունը և գրել․ «Գիտեի: Գիտեի, որ պարեկային ծառայությանը լայն լիազորություններ է տրված, բայց պարեկ Միշա Հակոբյանի լիազորությունների չափ չգիտեի»:
Պարեկը Սարո Ղազարյանին տուգանել է 10 հազար դրամով, քանի որ նա, ըստ պարեկի, «Տրանսպորտային միջոցը վարել է ուժը կորցրած վկայականով»։ Սյնինչ Սարո Ղազարյանի վարորդական իրավունքը այս տարի է թարմացվել և այն ուժի մեջ է մինչև 2033 թվականը։