|
Փոխարժեքներ
06 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 370 |
| EUR | ⚊ | € 436.12 |
| RUB | ⚊ | ₽ 4.934 |
| GBP | ⚊ | £ 504.57 |
| GEL | ⚊ | ₾ 137.79 |
«Հրապարակ» թերթը գրում է․ Անցած շաբաթ ՔՊ վարչությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, վարչության 4 նիստ է անցկացրել՝ 2026 թ. նախընտրական ցուցակի թեկնածուներին գրանցել-չգրանցելու համար։ Նիստերը տեւել են 4.5 ժամ, 5 ժամ, 6 ժամ, իսկ վերջինը՝ շաբաթ օրվանը, 8.5 ժամ։ Կարելի է կարծել, թե երկրում ոչ մի խնդիր ու չլուծված հարց չկա, ուստի կառավարության ղեկավարն ու իր թիմը նվիրվել են կուսակցական աշխատանքին, ընդ որում՝ 6 ամիս անց կայանալիք ընտրությունների թեմայով։ Ոչ մի պետության ղեկավար, որի երկրում այսքան խնդիրներ կան կուտակված, նման շռայլություն իրեն թույլ չէր տա։ Իսկ պատկերացնո՞ւմ եք, թե ինչ է լինելու մեկ-երկու ամսից, երբ ընտրությունների շունչն իրեն զգացնել կտա։