Փոխարժեքներ
03 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
«Ժողովուրդը» գրում է.
«Տպավորություն է, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր կյանքը չի պատկերացնում առանց Ռիգայի քաղաքապետ Նիլ Ուշակովին հանդիպելու, և այդ պատճառով կամ նա է պարբերաբար այցելում Լատվիայի մայրաքաղաք կամ Ռիգայի քաղաքապետին է հրավիրում իր մոտ։ Միայն վերջին կես տարվա ընթացքում Տ. Մարգարյանը Ռիգայի քաղաքապետի հետ երրորդ անգամն է հանդիպում, ընդ որում՝ երեք ամիսը մեկ պարբերականությամբ։ Հուլիսի 5-ին ինքն էր մեկնել Ռիգա, հոկտեմբերի 8-ին Ուշակովն էր ժամանել Հայաստան ու հանդիպել նրա հետ։
Եվ ահա երեկ Տ. Մարգարյանը կրկին պաշտոնական այցով գնացել է Լատվիայի մայրաքաղաք։ Ուշագրավը, սակայն, այս այցի առիթն է. Տ. Մարգարյանը գնացել է՝ մասնակցելու Ռիգայի՝ եվրոպական մշակութային մայրաքաղաք հռչակման արարողությանը։ Փաստորեն, Երևանի քաղաքապետը մայրաքաղաքի խնդիրները լուծելու փոխարեն հսկայական գումարներ է ծախսում ճամփորդության վրա»: