կարևոր
11587 դիտում, 6 ամիս առաջ - 2023-09-29 16:50
Քաղաքական

Շրջանառվող լուրերը կեղծ են․ մենք ևս ողջ ներուժով լծված ենք արցախահայ մեր հայրենակիցների կենսական անհրաժեշտության խնդիրները լուծելու աշխատանքներին․ Իշխան Սաղաթելյան

Շրջանառվող լուրերը կեղծ են․ մենք ևս ողջ ներուժով լծված ենք արցախահայ մեր հայրենակիցների կենսական անհրաժեշտության խնդիրները լուծելու աշխատանքներին․ Իշխան Սաղաթելյան

Այս թեմային չէի անդրադառնա, եթե հերթական անգամ ես և իմ ընտանիքի անդամները՝ կեղծ լուրերի տարածման միջոցով չթիրախավորվեինք գործող իշխանությունների և նրան սպասարկող դեղին մամուլի կողմից։

Այս օրերին, ՀՅԴ կառույցը ողջ ներուժով, ես և իմ ընտանիքի մյուս անդամներն անձնապես, մեր հազարավոր հայրենակիցների նման ևս լծված ենք անձամբ նիկոլ փաշինյանի գործողությունների հետևանքով ստեղծված աղետի հետևանքները մեղմելու և արցախահայ մեր հայրենակիցների կենսական անհրաժեշտության խնդիրները լուծելու աշխատանքներին։

Սա նվազագույն պարտականություն է, որը մեզնից յուրաքանչյուրն անում է լուռ և առանց ավելորդ բարձրաձայնման։ Կրկնում եմ այս թեմային երբեք չէի անդարադառնա, եթե այսօր հերթական անգամ չհայտնվեի իշխանական կեղծ լուրերի թիրախում։

 

Իշխան Սաղաթելյան

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ,

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր