Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Տնտեսական համագործակցության կազմակերպության XIV գագաթնաժողովում ասել է, որ «նոր տրանսպորտային միջանցքը կանցնի Ադրբեջանի պատմական տարածքով` Զանգեզուրով, և կկապի Ադրբեջանի հիմնական մասը երկրի անբաժանելի մասի՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության ու Թուրքիայի հետ»: Ո՞րն է տրանսպորտային միջանցքի վերջնական նպատակը: Որո՞նք են Ռուսաստանի շահերն այս հարցում: ИА Реалист-ի գլխավոր խմբագիր Սարգիս Ծատուրյանը պատասխանել է հարցերին։
«Բաքվի մինիսուլթանության առաջնորդի հայտարարությունը «Զանգեզուրի միջանցքի» «պատմական պատկանելության» մասին հաստատում է այն թեզերը, որոնք ես նախկինում ներկայացրել էի RT ալիքի եթերում:
Բաքուն, թուրքերի և իսրայելցիների հետ դաշինքի շրջանակներում, ծրագրում է Իրանին պատերազմի մեջ ներքաշել ՆԱՏՕ-ի՝ Թուրքիայի հետ` Հայաստանի տարածքում: Իսկ ի՞նչ է անում Ռուսաստանը: Մոսկվան կրկին լռում է: Սակայն ոչ միայն նա: Թղթային ՀԱՊԿ-ը նույնիսկ անհրաժեշտ չհամարեց մեկնաբանել Ալիևի բանավոր ագրեսիան Հայաստանի՝ միջազգայնորեն ճանաչված սահմանների դեմ: Ինչո՞ւ այդպես։
Մի քանի տարբերակ կա։
Ալիևը համաձայնեցրել է իր հայտարարությունը Մոսկվայի հետ: Մոսկվան վախենում է Նեթանյահուի, Էրդողանի և Ալիևի եռիշխանության բարկությունից: Նեթանյահուն և Էրդողանը հասկանում են, որ Մեղրիով միջանցքի բռնի կտրումը, որը կզրկի Հայաստանին և Իրանին ցամաքային սահմանից, Թեհրանը կընկալի որպես պատերազմի պատրվակ: Այս դեպքում Կրեմլը կկանգնի եռակի ընտրության առջև՝ պայքարել Անկարայի և Բաքվի դեմ, կռվել Իրանի դեմ, հենակետերը հանել Հայաստանից և վերջապես լքել Անդրկովկասը:
Ավելի լավ է խուսափել այս «ընտրությունից», չէ՞: Որպեսզի աղետալի իրավիճակում չհայտնվի, Մոսկվան պետք է հիշի Հայաստանի հանդեպ իր դաշնակցային պարտավորությունները, և ոչ մի առիթով աչքաթող չանի Ալիևին ու Էրդողանին...»,– գրել է Ծատուրյանը։