|
Փոխարժեքներ
28 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Հայաստանը եղել և մնում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) դաշնակից, դռները բաց են հանրապետության լիարժեք մասնակցության համար: Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել Է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։
«Հայաստանը եղել և մնում է մեր դաշնակիցը։ Մենք հույս ունենք, որ Հայաստանը տեսանելի հեռանկարում կվերադառնա ՀԱՊԿ-ին լիարժեք մասնակցությանը։ Դրա համար կան բոլոր պայմաններն ու նախադրյալները. մենք ելնում ենք նրանից, որ Հայաստանի ժողովուրդը շահագրգռված է Եվրասիայում անվտանգության ընդհանուր տարածքի ստեղծմամբ։ Ավելին, նոյեմբերին Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարություն արեց, որ ՀԱՊԿ-ի կազմից Հայաստանի դուրս գալու հարց չկա»,-ասել է նա՝ պատասխանելով կազմակերպության կազմից Հայաստանի դուրս գալու հավանականության մասին հարցին։