Փոխարժեքներ
09 10 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.75 |
EUR | ⚊ | € 445.29 |
RUB | ⚊ | ₽ 4.6883 |
GBP | ⚊ | £ 513.38 |
GEL | ⚊ | ₾ 141.21 |
ՀԱՊԿ հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում,Արցախյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների ավարտից անցած 6 ամիսների ընթացքում, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների և Հայաստանի վարչապետի կողմից եռակողմ հայտարարության ընդունման արդյունքում իրավիճակի կարգավորման գործընթացում արձանագրվել են դրական տեղաշարժեր: Այս մասին ԵԱՀԿ առցանց ֆորումի ժամանակ հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, տեղեկանում ենք կազմակերպության կայքից:
«Ռուսական խաղաղապահ զորախմբի տեղակայումը, միջազգային բանակցողների ջանքերը Արցախի համապարփակ կարգավորումը վերսկսելու համար հիմք են ստեղծում երկարաժամկետ խաղաղության հաստատման համար: Իրավիճակն աստիճանաբար կայունանում է: Կարևորն այն է, որ այլևս չեն կրակում:
Մենք ուշադրությամբ հետևում ենք հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի զարգացմանը, հատկապես Հայաստանի Սյունիքի մարզի սահմանամերձ շրջաններում: Մենք ողջունում ենք կողմերի ՝ պետական սահմանի անցկացման հարցերը խաղաղ ճանապարհով լուծելու մտադրությունը: Մենք այնտեղ տեսնում ենք երկարաժամկետ խաղաղություն հաստատելու հեռանկար:
Միևնույն ժամանակ, այնտեղ իրավիճակի սրման ռիսկերը դեռ մնում են»,-ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը: