կարևոր
4075 դիտում, 1 տարի առաջ - 2023-01-10 14:32
Աշխարհ

Հայաստանը շարունակում է մնալ Ռուսաստանի շատ սերտ դաշնակիցը. Պեսկովը` Փաշինյանի` ՀԱՊԿ-ի զորավարժություններից հրաժարվելու մասին

Հայաստանը շարունակում է մնալ Ռուսաստանի շատ սերտ դաշնակիցը. Պեսկովը` Փաշինյանի` ՀԱՊԿ-ի զորավարժություններից հրաժարվելու մասին

Հայաստանը մնում է Ռուսաստանի շատ սերտ դաշնակիցը, նրա հետ երկխոսությունը կշարունակվի. այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով РБК-ի հարցին, թե ինչ է մտածում Կրեմլը Նիկոլ Փաշինյանի կողմից երկրում 2023 թվականին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երկրների ստորաբաժանումների մասնակցությամբ զորավարժություններ անցկացնելուց հրաժարվելու մասին։ 

«Սա Հայաստանի վարչապետի բավականին նոր հայտարարություն է։ Կարծում եմ, որ ՀԱՊԿ գործընկերները կապի մեջ կլինեն, կհստակեցնեն Հայաստանի դիրքորոշման մանրամասները։ Ամեն դեպքում, Հայաստանը մեր շատ մտերիմ դաշնակիցն է, մենք կշարունակենք երկխոսությունը, ներառյալ այն հարցերը, որոնք այժմ շատ բարդ են»,- ասել է Պեսկովը։

Հիշեցնենք, որ ՀԱՊԿ-ն հայտարարել է, որ առաջարկներ է մշակում Հայաստանի փոխարեն այլ անդամ երկրում զորավարժություններ անցկացնելու վերաբերյալ: