|
Փոխարժեքներ
07 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 445.99 |
| RUB | ⚊ | ₽ 4.7198 |
| GBP | ⚊ | £ 513.64 |
| GEL | ⚊ | ₾ 141.6 |
Վերաքննիչ քրեական դատարան մենք ներկայացրել էինք բավականին ծավալուն բողոք: Մենք անդրադարձել էինք մի շարք հիմնահարցերի, մի շարք ապօրինությունների, որոնք տեղի են ունենում Սամվել Կարապետյանի գործով և իհարկե հիմնական պահանջը նրանում էր, որ կալանքը րոպե շուտ վերացվի: Այս մասին լրագրողի հետ զրույցում ասել է Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբի անդամ Արամ ՎԱրդևանյանը։
«Ցավոք սրտի այն քաղաքական հետապնդման անասելի ճնշման պայմաններում, սա իմ կարծիքներից մեկն է, ի վերջո վերաքննիչ դատարանը չկարողացավ ամբողջությամբ բավարարել մեր կողմից ներկայացված բողոք, բայց այո, մի կարևոր իրավական դիրքորոշում է ներկայացրել, որը բավականին խոցելի է դարձնում նույնիսկ այս աբսուրդի պայմաններում և այս ճնշումների պայմաններում ամբողջ վարույթը: Վերաքննիչ դատարանը արձանագրել է, որ այլևս այս գործի նման ձգձգումը հանգեցնում է մարդու իրավունքների հիմնարար խախտման» ,- նշել է նա:
Մանրամասն՝ տեսանյութում։