կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-24 23:59
Հասարակություն

Վիրտուալ երթին մասնակցելու 852 հազար 341 անուն ազգանուն է ստացվել. Փաշինյան

Վիրտուալ երթին մասնակցելու 852 հազար 341 անուն ազգանուն է ստացվել. Փաշինյան

Այս պահի դրությամբ վիրտուալ երթին մասնակցելու 852 հազար 341 անուն ազգանուն է ստացվել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է վարչապետ նիկոլ Փաշինյանը։

«Վիրտուալ երթը խորհրդանշում է հայ ժողովրդի եւ Հայաստանի Հանրապետության հավերժությունը։

Սիրելի հայրենակիցներ, վիրտուալ երթին մասնակցելու համար պետք է Ձեր անուն ազգանունը sms հաղորդագրությամբ ուղարկեք հետեւյալ համարներին.

1915՝ եթե Հայաստանում (Արցախում) եք,

00 374 33 19 15 00՝ եթե արտերկրում եք:

Հաղորդագրություն գրելիս հետևեք կանոններին, որպեսզի Ձեր հաղորդագրությունը չֆիլտրվի և ցուցադրվի հուշահամալիրի սյուներին:

- Հնարավորության դեպքում գրեք հայատառ,

- Մեկ հաղորդագրության մեջ գրեք միայն մեկ անուն և ազգանուն,

- Միևնույն հեռախոսահամարից կարող եք ուղարկել առավելագույնը 5 հաղորդագրություն,

- Հայաստանից և Արցախից ուղարկված յուրաքանչյուր հաղորդագրության արժեքը 1 դրամ է, հաղորդագրությունն ուղարկելիս ավտոմատ կստանաք պատասխան հաղորդագրություն,

- Արտասահմանից ուղարկված հաղորդագրության սակագինը հաշվվում է ըստ երկրների և օպերատորների՝ ստանդարտ եղանակով,

- Արտասահմանից ուղարկելիս պատասխան հաղորդագրություն չեք ստանալու»,– գրել է նա։