|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.75 |
| EUR | ⚊ | € 446.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.7365 |
| GBP | ⚊ | £ 515.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.67 |
Իրանի հոգևոր առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթիի երեկվա հայտարարությունը «Թրամփի ուղու» վերաբերյալ իրանական կողմի դիրքորոշման։ բավական հստակ և միանշանակ ազդանշան է։ Այս մասին գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը:
«Որպեսզի հասկանալի լինի, թե ով է ազդանշանն ուղարկողը, պետք է ի նկատի ունենալ, որ Իրանի Իսլամական հեղափոխության առաջնորդի միջազգային հարցերով խորհրդականը չափազանց բարձր պաշտոնյա է, որի անմիջական մասնակցությամբ և խորհուրդներով առաջնորդը հատկապես ռազմավարական նշանակության զգայուն հարցերում սահմանում է այն «կարմիր գծերը» և ուղենիշները, որոնց շրջանակում պետք է գործի այդ երկրի ԱԳՆ-ն և ընդհանրապես պաշտոնական դիվանագիտությունը։
Հետևաբար, այս ազդանշանին պետք է մոտենալ ամենայն լրջությամբ և ուղիղ ու անկեղծ երկխոսության միջոցով փորձել փարատել իրանական կողմի անհանգստությունները, քանի որ հայ-իրանական հարաբերությունները Հայաստանի համար չափազանց կարևոր են անխտիր բոլոր առումներով»։