|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Այս տրանսպորտային երթուղու գործնականում գործելու վերաբերյալ վերջնական պատկերացում մենք կկարողանանք կազմել, երբ ծանոթանանք այս նախագծի կոնկրետ մանրամասներին։ Սա դեռ տեղի չի ունեցել։ Այս մասին շաբաթական ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի այն հայտարարությունը, որ ռուսական կողմի մոտ կա ըմբռնում Թրամփի երթուղու, ինչպես նաև այս հարցի վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հակասական հայտարարությունները։
Նա հիշեցրեց, որ միջազգային համաձայնագրի համաձայն՝ ռուս սահմանապահները ապահովում են սահմանների պաշտպանությունը այնտեղ, որտեղով անցնելու է վերոնշյալ երթուղին։
«Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետերի համանախագահությամբ տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում ձեռք են բերվել բազմաթիվ կարևոր համաձայնություններ։ Դրանք պահպանել են իրենց արդիականությունը։ Հետևաբար, մենք հույս ունենք շարունակել արդյունավետ երկխոսությունը հայկական կողմի հետ այս և այլ թեմաների շուրջ», - ասել է Զախարովան։