|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Վերջին տարիներին մոտավորապես 120 միլիոն դոլար է գնացել ամերիկյան կառավարությունից դեպի Ադրբեջան, չնայած որ իրենք են եղել հարձակողական ուժը ամեն քայլափոխի Հայաստանի դեմ, Արցախի դեմ՝ ըստ Yerkir.am-ի ասաց Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի մամուլի քարտուղար Էլիզաբեթ Չուլջյանը Հայ Յեղափոխական Դաշնակցության 34-րդ Ընդհանուր ժողովի բացման պաշտոնական արարողության ժամանակ լրագրողների հետ զրույցում։
Նա նշեց, որ դա տեսնում ենք առօրյա մակարդակում ոչ միայն Արցախի, այլ նաև Հայաստանի սուվերեն հողի վրա, որտեղ դեռ 1000-ից ավելի ադրբեջանական զորք կա։
«Ուրեմն ամերիկյան կառավարությունը պետք է հստակ ազդանշան ղրկի Ադրբեջանի կառավարության, որ չենք կարող ամերիկյան օժանդակությամբ կանաչ լույս տալ Ադրբեջանի կառավարությանը, որ շարունակի իր հարձակողական քայլերը»,-ասաց Էլիզաբեթ Չուլջյանը։
Նա հիշեցրեց Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբադի, Մարաղայի ջարդերը և նշեց, որ սրանք 34 տարվա ընթացքում շարունակվել են և միջազգային մակարդակով Ադրբեջանին ազդանշան են տվել, որ կարող է շարունակել այս քայլերը։
Մանրամասն՝ տեսանյութում․