Միասին կարող ենք
կարևոր
2524 դիտում, 2 ժամ առաջ - 2026-02-28 18:28
Տարածաշրջան

Ոչ մի հաստատված պաշտոնական տեղեկատվություն չկա Իրանի հոգևոր առաջնորդի զոհվելու մասին․ իրանագետ

Ոչ մի հաստատված պաշտոնական տեղեկատվություն չկա Իրանի հոգևոր առաջնորդի զոհվելու մասին․ իրանագետ

Իրանագետ Վարդան Ոսկանյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․

«Ոչ մի հաստատված պաշտոնական տեղեկատվություն չկա Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Խամենեիի զոհվելու մասին։

Գրեթե վստահ եմ, որ այդ դեպքում Իսրայելի վարչապետ Նեթանյահուն անձամբ կհայտներ նման լուրը։

Բայց, եթե նույնիսկ դա ճիշտ լինի, ապա խորքային իմաստով շատ ավելի վատ լուր է դառնալու Իրանի հակառակորդների համար, քանի որ կպարզվի, որ իրանական ռազմաքաղաքական համակարգը շատ հստակ աշխատում է նաև այդ երկրի առաջին դեմքի բացակայության պայմաններում»։