Միասին կարող ենք
կարևոր
277 դիտում, 2 ժամ առաջ - 2026-03-09 16:24
Հասարակություն

Վահագն Չախալյանը դեռ բուժհաստատությունում է, սակայն առողջական վիճակն արդեն լավ է

Վահագն Չախալյանը դեռ բուժհաստատությունում է, սակայն առողջական վիճակն արդեն լավ է

Քաղբանտարկյալ Վահագն Չախալյանը դեռ բուժհաստատությունում է, սակայն առողջական վիճակն արդեն լավ է, գրում է «Սրբազան պայքար» տելեգրամ ալիքը։

«Վահագն Չախալյանը 8 ամիս մնաց կալանավայրում, որտեղ էլ նրա առողջական վիճակը կտրուկ վատացավ:

Վերջին օրերին ուներ ուժեղ ցավեր ու բարձր ջերմություն, որի դիմաց բուժում չէր արվում, միայն ցավազրկող էին սրսկում, որ կարողանա դիմանալ ցավերին:

Մարտի 5-ից Վահագն Չախալյանը տնային կալանքի մեջ է, սակայն միայն մի քանի ժամ է եղել տանը. մարտի 5-ի կեսգիշերին նրան տեղափոխեցին իր տուն, որտեղ նա պետք է կրեր տնային կալանքը, սակայն նույն օրը տեղի ունեցած դատական նիստին նրա ինքնազգացողությունը կտրուկ վատացավ և շտապբուժօգնության մեքենան նրան տեղափոխեց հիվանդանոց:

Վահագն Չախալյանն ունի երիկամների բորբոքում: Մի քանի ուներ բարձր ջերմություն, բայց բարեբախտաբար երեկվանից արդեն ջերմությունը նորմայի մեջ է, նա ստանում է բուժումներ:

Բուժման ընթացքը դեռ կշարունակվի:

Չախալյանը բոլորին ողջույններ է ուղարկում` ասելով. «Չենք կոտրվում, պայքարը շարունակվում է… արդարությունը վերականգնվելու է»»։ա