|
Փոխարժեքներ
08 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.31 |
| EUR | ⚊ | € 436.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.7767 |
| GBP | ⚊ | £ 503.37 |
| GEL | ⚊ | ₾ 138.21 |
Բաքուն պնդում է, որ «ԵՄ-ՀՀ գործընկերության ռազմավարական օրակարգ» փաստաթուղթը հակասում է Ադրբեջանի հետ խաղաղության օրակարգին։
Ադրբեջանի ԱԳՆ-ից նշել են, որ փաստաթղթում ներառված մի շարք հարցեր «լուրջ մտահոգություն» են առաջացնում Բաքվում։
Մասնավորապես, Ադրբեջանի ղեկավարությունը «անընդունելի» է համարում փաստաթղթում հիշատակվող հետևյալ` «Ադրբեջանի ռազմական գործողությունների հետևանքով տեղահանված Ղարաբաղի հայեր» արտահայտությունը, ինչպես նաև այս հարցի սահմանումը որպես Հայաստան-ԵՄ գործընկերության առաջնահերթություններից մեկը։
Ավելին, Բաքուն իր դժգոհությունն է հայտնում փաստաթղթի բաժիններից մեկում` նվիրված է տարածաշրջանի կարգավորման գործընթացներում ԵՄ-ի հնարավոր ներդրմանը, ներառված դրույթի մասին, որն աջակցում է Միջազգային դատարանի բոլոր համապատասխան որոշումների լիակատար, անհապաղ և արդյունավետ իրականացմանը, ինչը «միանշանակ ենթադրում է Ադրբեջանի դեմ ներկայացրած Հայաստանի հայցերը»։
Նախարարությունը հայտարարել է, որ փաստաթղթի այս դրույթները կարող են բացասաբար անդրադառնալ Ադրբեջանի և Եվրամիության հարաբերությունների հեռանկարների վրա։