կարևոր
4996 դիտում, 1 տարի առաջ - 2023-04-20 13:29
Քաղաքական

Ես հավատում եմ խաղաղության օրակարգին, հույս ունեմ և պատրաստ եմ ստորագրել այն. Փաշինյան

Ես հավատում եմ խաղաղության օրակարգին և բանակցային գործընթացում  այդ նյուանսները պետք է ճիշտ արձանագրել, որ մեզ համար կարևոր է, որ այդ երաշխիքների համակարգը նաև պայմանագրում նախատեսված լինի, իսկ երբ ընդհանրապես երաշխիք չկա, դա մեր միջազգային իրադրության ամենակարևոր առանձնահատկությունն է։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում սաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այսօր աշխարհում չկա մի երկիր, որը կարող է ասել, որ ես երաշխավորում եմ, որ վաղը սա կլինի, այդ թվում սեփական անվտանգության հետ կապված։ Դեռ փաստ չէ, որ ստորագրում ենք խաղաղության օրակարգը,  ես հույս ունեմ և պատրաստ եմ ստորագրել իմ երեկվա ելույթում ասած խնդիրների հասցեագրման շրջանակներում, իսկ ստորագրում ենք նրա համար, որ առանց դրա ստորագրման երաշխավորված է, որ ամեն ինչ կլինի այնպես ինչպես մենք չենք ուզում, իսկ ստորագրման պարագայում առնվազ հավանականությունը շատ էական մեծանում է, որ այդպես չի լինի»,- ասաց նա։