Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Փառք Աստծո Դաշնակցությունն այսօր ունի լավ թիմ՝ մեծ թվով երիտասարդներ՝ հայրենասեր, ազգանվեր, պատրաստված՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսում պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս պետք է փոխվի կուսակցությունը հաջորդ գումարման խորհրդարանում տեղ ունենալու համար։
Ոչ թե կուսակցությունը պետք է փոխվի, այլ հասարակության հետ աշխատելու մեթոդները՝ նշեց Սաղաթելյանը՝ նկատելով, որ ՀՅԴ հրապարակային աշխատանքում օրեցօր կարելի է տեսնել նորանոր երիտասարդների։
«Վստահեցնում եմ մեր քաղաքացիներին, որ մենք մեր արժեքային համակարգով, մեր ծրագրերով, մեր հետևողական աշխատանքով հաջորդ խորհրդարանական ընտրություններում ծանրակշիռ ներկայություն ենք ունենալու»,-ասաց նա։
Հարցին՝ ինչպես կարելի էր Արամ Մանուկյանի, Հովհաննես Քաջազնունու և Դրոյի կուսակցության վարկանիշը հասցնել 3-4 տոկոս քվեի, ՀՅԴ ՀԳՄ ներկայացուցիչը պատասխանեց, որ պետք չէ այդ 3-4 տոկոսն անընդհատ իրենց աչքը մտցնել։
«Ընտրությունների արդյունքներն անցողիկ են․ վերջին 30 տարում ՀՀ-ում շատ են եղել քաղաքական գործիչներ և կուսակցություններ, որ ունեցել են 60 տոկոս ձայն և այսօր գոյություն չունեն»,-նշեց նա։
Աշխարհում, Սաղաթելյանի խոսքով, ընդունված երևույթ է, որ կուսակցությունները ներկա չեն լինում խորհրդարանում և հետո գալիս են մեծ ներկայությամբ և դառնում իշխանություն։
Իսկ ՀՅԴ-ն Մանուկյանի, Քաջազնունու և Դրոյի արժեքների կրողն է, պահպանողը ու շարունակողը։
Մանրամասն՝ տեսանյութում․