Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մեզ պետք է համահայկական զորաշարժ, մեզ պետք է մեր առաջ քաշած օրակարգին հանրային լայն և անվերապահ աջակցություն, դա աջակցություն է Հայաստանին և Արցախին, յուրաքանչյուրիս ընտանիքին։ Մենք չենք պայքարում, որ իշխանություն ունենաք։ Մենք պայքարում ենք, որ հայրենիք ունենանք։Մենք չենք պայքարում, որ մեզանից մեկը վարչապետ դառնա։ Մենք պայքարում ենք, որ Հայաստանը լինի և առհասարակ վարչապետ ունենա. այս մասին այսօր Ֆրանսիայի հրապարակում հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
«Հետևաբար մեր պայքարը նահանջ չի ճանաչում, մենք համակերպվող, հուսահատվող տեսակ չենք, գնալու ենք մինչեւ վերջ։
Գիտեմ, որքան մեծ է ստեղծված իրավիճակից վայրկյան առաջ դուրս գալու բոլորիս ցանկությունը։Գիտեմ՝ վերջնական հաղթանակի ուշանալը որքան է հուսահատեցնում, հիսաթափեցնում հատկապես ամեն օր պայքարող մարդուն:
Մենք ընդունել և ընդունում ենք բոլոր առողջ և սրտացավ քննադատությունները
Մենք մեր սխալներից և բացթողումներից դասեր քաղել ենք,մենք այլևս վրիպելու և չհաջողելու տեղ չունենք:
Սա իսկապես ծանր, բայց և կենսական պայքար է։
Բայց չէ որ մեր զինվորներն աննահանջ և հերոսական կռվիվ են տվել պատերազմի ամբողջ ընթացքում, չեն լքել խրամատը, ընկերոջը։
Որոշողը հրապարակում կանգնած հայ մարդն է լինելու, նա է որոշելու իր ճակատագիրը և ապագան:
Ոչ մի թղթի կտոր չի երաշխավորելու մեր ինքնիշխանությունը, մեր անվտանգությունը, խաղաղ ու արժանապատիվ ապրելու մեր իրավունքը։ Ոչ մի երկիր պարտավոր չէ եւ չի պաշտպանելու մեզ, եթե ինքներս մեզչպաշտպանենք։ Ոչ մի դաշնակից մեր շահերը չի պաշտպանի, եթե մենք ինքներս այդ շահերը չենք գիտակցում։
Մենք մեզ վերագտնելու, մեր ուժերին հավատալու, մեր ինքնավստահությունը նորոգելու, մեր միասնությունը վերակերտելու հրամայականի առջեւ ենք։
Դեռ Դարեհ առաջինն է ասել՝ հայերին հնարավոր չէ հաղթել, նրանց պետք է պառակտել:
Այսօր՝ ազգային համերաշխության այս հանրահավաքով, ձեզանից յուրաքանչյուրը հաստատեց՝ մենք կրկին կդառնանք միասնական և կհաղթենք:
Աստված պահապան մեր պետությանը և ազգին։ Ձեզանից յուրաքանչյուրին։ Խաղաղությունն Արցախն է։ Խաղաղությունը Հայոց պետականությունն է։ Խաղաղությունը ծնվում է այս հրապարակում։ Հավատացեք, ուժեղ եղեք։ Մենք հաղթելու ենք», - նշել է նա։