Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
«Հրապարակը» գրում է. «Սահմանադրական փոփոխությունների առաջին բլոկի հրապարակումը իշխանական էլիտայի համար ոչ թե բովանդակային խնդիրների քննարկման, այլ լուրջ մտորումների տեղիք է տվել առ այն, թե ինչպես է դասավորվելու իրենց ճակատագիրը նոյեմբերին սպասվելիք հանրաքվեից հետո, քանզի կառավարման ողջ տրամաբանությունը և կոնֆիգուրացիան փոփոխվելու են: Երկրում առանցքային է դառնալու ոչ միայն վարչապետական ինստիտուտը՝ իր 3 փոխվարչապետերով, որոնցից, ի դեպ, մեկը լինելու է արտգործնախարարը, այլև նոր Սահմանադրությամբ առանցքային դերակատարություն է վերապահվելու Ազգային անվտանգության խորհրդին:
Ընդ որում, եթե նախկինում այդ պաշտոնի համար շոշափվում էր ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի անունը, ապա այս օրերին ավելացել է նաև գաղափարական գծով ՀՀԿ փոխնախագահ Մուշեղ Լալայանինը, որը, ի դեպ, այժմ «կուրացիա» է անում «Արարատ» հեռուստաընկերությունը: Էլ ավելի մեծ են «սպասումներն» Ազգային անվտանգության ծառայության ապագա ղեկավարի առնչությամբ: Բանն այն է, որ փետրվարին լրանում է Գորիկ Գուրգենիչի երկարացված պաշտոնավարման ժամկետը: Այս պաշտոնի համար էլ վերջին շրջանում շրջանառվում է ԼՂ նախագահ Բակո Սահակյանի անունը: Ինչ վերաբերում է ոստիկանությանը, առ այս պահը հայտնի չէ՝ այն կդառնա՞ նախարարություն, թե՞ ոչ, լավատեղյակները պնդեցին՝ չի դառնալու: Այնուհանդերձ, գտնվելով Աժ իրավասության ներքո՝ թե ԱԱԾ-ի, թե ոստիկանության գործունեությունը կարգավորվելու է ոչ թե Սահմանադրությամբ, այլ առանձին օրենքներով»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։