|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 18-ին այցելել է պաշտպանության նախարարություն, որտեղ Պաշտպանության բանակի բարձրագույն հրամկազմի հետ խորհրդակցություն է անցկացրել:
Քննարկվել են բանակաշինությանը, երկրի պաշտպանունակությանը, ինչպես նաև զինծառայողների սոցիալական պայմանների բարելավմանը վերաբերող հարցեր:
Նախագահը խորին երախտագիտություն է հայտնել Պաշտպանության բանակի ողջ անձնակազմին իր առաքելությունն անձնվիրաբար իրականացնելու ու ուժերի ներածին չափով թուրք-ադրբեջանական տանդեմի ագրեսիայից Հայրենիքը պաշտպանելու համար:
Խոսելով զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման մասին՝ նախագահ Հարությունյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարության գործուն աջակցությամբ մինչև 2023 թվականն ամբողջությամբ լուծվելու է գործող և թոշակառու սպաների բնակարանային ապահովման խնդիրը, ինչպես նաև լրացուցիչ աշխատանքներ են տարվելու զինծառայողներին սոցիալական երաշխիքների տրամադրման, զոհված, մահացած, հաշմանդամ դարձած զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական վիճակի բարելավման ուղղությամբ: