|
Փոխարժեքներ
11 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի աջակիցները երթով Քննչական կոմիտեի մոտից շարժվում են Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Նոր Նորք եւ Ավան նստավայր, որտեղ քննվելու է Սրբազանի խափանման միջոցի հարցը։
Դեռևս հայտնի չէ, թե որ դատավորին է մակագրվել Սրբազանի կալանքի միջնորդության քննությությունը։
Նշենք նաև, որ դատարանի Ավանի նստավայրի մոտ արդեն ոստիկանական մեծաքանակ ուժեր են կենտրոնացված։
Հիշեցնենք, որ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով: Միքայել սրբազանը չի ընդունել մեղադրանքը: Քննիչը միջնորդել է դատարանին կալանավորել Միքայել սրբազանին: Դատարանի կողմից Սրբազանին ձերբակալելու պահից 24 ժամվա ընթացքում դատարանը պետք է որոշում կայացնի: