Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հատված ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանի ելույթից` ներկայացված ՀՅԴ 131-րդ տարեդարձին նվիրված պաշտոնական հանդիսության ժամանակ
2020 թ. նոյեմբերից հետո Հայաստանում փոխվել է քաղաքական գործընթացների տրամաբանությունը։ Այն դուրս է եկել ընդդիմություն-իշխանություն դասական տրամաբանությունից։
Մի առիթով ասել եմ, հիմա կրկնեմ՝ Դաշնակցության և օրվա իշխանության հակադրության պատճառը անձնական և անհատական չէ, այն ավելի խոր և գաղափարական հիմքեր ունի:
Մեր և իշխանության հակադրության բուն առարկան հայության, Հայաստանի և Արցախի Հանրապետությունների, Սփյուռքի ներկայի ու ապագայի տեսլականն է:
Մեր նպատակն է կերտել ազգային լիարժեք պետություն, որն ընդունակ է պահպանել հայի ինքնությունը և զարգանալ՝ առաջ մղելով ազգային-պետական կենսական շահերը։
Իսկ օրվա իշխանության իրական նպատակն է, պահպանելով պետության նոմինալ գոյությունը, ձերբազատվել ազգային ինքնությունից, հրաժարվել մեր սերունդների անժամանցելի իրավունքներից ու շահերից:
Ավելի պարզ ձևակերպեմ. սա պայքար է երկու տեսակների` մարդկանց, որոնք ուզում են մնալ հայ, ունենալ պետություն, հայրենիք, ապրել արժանապատիվ, և մարդկանց, որոնք առանց դրա էլ յոլա կգնան:
Մենք մերժում և անընդունելի ենք համարում երկրի ապագայի մասին օրվա իշխանության այս պատկերացումները՝ համարելով դրանք ինքնաոչնչացման և կործանման ճանապարհ:
Ահա սա է մեր և օրվա իշխանության հակադրության բուն պատճառը, առարկան և էությունը, ուստի բոլոր իրադարձություններին պետք է անդրադառնալ հենց այս դիտանկյունից։
Տե՛ս նաեւ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Այս իշխանությունը ձեռնտու է բոլորին, բացի հայերից. Իշխան Սաղաթելյան