Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իշխանազավթն ունի կիրառվող մեկ բանաձեւ՝ մարդկանց օգտագործիր ու դեն նետիր։ Այս բանաձեւը կիրառեման որեւէ բացառություն չունի՝ 2018-ին անձայն ընդհատակ անցած պաշտոնյայից մինչեւ ակտիվիստ, վաստակավոր եւ ժողովրդական կոչում ստացած 2018-ին դագաղների եւ ծաղկապսակների ֆոնին կոկորդ պատռողից մինչեւ օլիգարխ, հարմարված եւ արդեն խոշոր սեփականատեր դարձած։ ԱԺ հայտարարությունների ժամին նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։ Ընդդիմադիր պատգամավորը հիշատակեց հասարակության գրեթե բոլոր այն շերտերին, որոնք 2018-ին մասնակից են եղել իշխանափոխությանը, իսկ հիմա բազում խնդիրների են բախվել։ Բոլորին դիմելով, Մկրտչյանն ասաց՝ գոնե հիմա հասկացե՞լ եք ձեզ ոնց օգտագործեց ու դեն նետեց։ «Հիմա հասկացել եք, այն ամենից, ինչից խոսում էր, դժգոհում էր, էդ ամենը ենթադրում էր ինքն իր համար ունենալ եւ ձեր վրա օրեցոր ավելացող ֆինանսական բեռը գնում է պարգեւավճարներ բաժանելուն ու այդ ֆոնդն ավելացնելուն։ Վերջերս ընդամենը 4 գերատեսչության պարգեւատրումներն եմ հաշվել, որը գերազանցել է 5 մլրդ դրամը» ,-ասաց պատգամավորն ու ընդգծեց, որ այս ամենին վերջ կա եւ վերջը լինելու է, երբ սրանից ազատվենք։
Մանրամասն՝ տեսանյութում