|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Իսրայելի պաշտպանության բանակը նոյեմբերի 19-ին Լիբանանի հարավային մի քանի շրջանների բնակիչներին զգուշացրել են տարհանման անհրաժեշտության մասին։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։
Ընդգծվում է, որ այս կոչը հնչել է Իսրայելի և «Հեզբոլլահ» շարժման միջև լարվածության աճի խորապատկերում։
Գործակալությունը տեղեկացնում է, որ իսրայելցի զինվորականները երկու բնակավայրերի բնակիչներին հրահանգել են հեռանալ իրենց տներից՝ նշելով, որ դրանք գտնվում են «Հեզբոլլահ»-ի օբյեկտների մոտ։
Վերջին օրերին Իսրայելը ակտիվացրել է Լիբանանի վրա իր հարձակումները։ Նոյեմբերի 19-ին Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ երկրի հարավում մեքենայի վրա Իսրայելի գործած հարձակման հետևանքով 1 մարդ զոհվել է, ևս 11-ը՝ վիրավորվել։ Լիբանանի հարավում պաղեստինյան փախստականների Այն էլ-Հիլվա ճամբարի վրա նախօրեին իսրայելցիների ձեռնարկած գրոհի արդյունքում զոհվել էր 13 մարդ։
2024 թվականի նոյեմբերին Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը կնքել էին հրադադարի համաձայնագիր, որի համաձայն՝ իսրայելական բանակը պահպանել է «Հեզբոլլահ»-ի մարտիկներին հարվածելու իրավունքը, եթե համարի, որ նրանք սպառնալիք են երկրի ազգային անվտանգության համար։