|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Իսրայելի պաշտպանության ուժերը (ՑԱԽԱԼ) ՝ «Հըզբոլլահ»-ի ենթակառուցվածքներին ուղղված օդային հարվածներից առաջ նախազգուշացում են տարածել հարավային Լիբանանի մի քանի քաղաքների բնակիչներին, հաղորդում է Times of Israel-ը։
«ՑԱԽԱԼ-ը շուտով կուղղորդի «Հըզբոլլահ» ահաբեկչական կազմակերպությանը պատկանող ռազմական ենթակառուցվածքներն ամբողջ հարավային Լիբանանում՝ ի պատասխան տարածաշրջանում իր գործունեությունը վերսկսելու նրա արգելված փորձերի»,- հայտարարել է ՑԱԽԱԼ-ի խոսնակ գնդապետ Ավիչայ Ադրային։
ՑԱԽԱԼ-ը միաժամանակ հրապարակել է քարտեզներ, որոնք ցույց են տալիս Մայս ալ-Ջաբալ, Քֆար Թեբնիտ և Դիբբին քաղաքներում տեղակայված թիրախների և շենքերի գտնվելու վայրերը։
«Ձեր անվտանգության համար պարտավոր եք անհապաղ լքել այդ շենքերը և շրջակա տարածքները և հեռանալ դրանցից առնվազն 500 մետր»,- ասել է ՑԱԽԱԼ-ի խոսնակը։