կարևոր
241 դիտում, 2 ժամ առաջ - 2024-10-02 18:14
Աշխարհ

Լիբանանում հայտարարել են, որ իսրայելցի զինվորականները 400 մետր մտել են երկրի տարածք

Լիբանանում հայտարարել են, որ իսրայելցի զինվորականները 400 մետր մտել են երկրի տարածք

Իսրայելի բանակի զինծառայողները 400 մետր ներթափանցել են Լիբանանի խորքը, այնուհետև հետ են դարձել։ Ինչպես տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտնել է Լիբանանի բանակի պաշտոնական ներկայացուցիչը։

«Իսրայելցի զինվորների ներխուժումը եղել է կարճատև։ Սահմանի խախտում է գրանցվել Խիրբեթ Յարունի և Բավվաբաթ էլ Էդեյսայի շրջաններում», – հայտնել է բանակի ներկայացուցիչը X սոցիալական հարթակում

Ավելի վաղ Al Mayadeen հեռուստաալիքը հաղորդել էր, որ Արևմտյան Բեքաայի Մաշգարի շրջանում լիբանանցի զինվոր է զոհվել, երբ իսրայելական հրթիռը խոցել է նրա տունը:

Իսրայելը սեպտեմբերի 23-ից ավիահարվածներ է հասցնում Լիբանանին, իսկ հոկտեմբերի 1-ին հայտարարել է այնտեղ ցամաքային գործողություն սկսելու մասին։

Ըստ Լիբանանի կառավարության՝ իսրայելական հարվածներից վերջին մեկ տարվա ընթացքում Լիբանանում գրեթե 1900 մարդ է զոհվել, ավելի քան 9000-ը՝ վիրավորվել, նրանց մեծ մասը՝ վերջին երկու շաբաթվա ընթացքում։