|
Փոխարժեքներ
26 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.88 |
| EUR | ⚊ | € 404.11 |
| RUB | ⚊ | ₽ 4.4762 |
| GBP | ⚊ | £ 481.77 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Իսրայելի ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն-Գվիրը կոչ է արել գրավել ամբողջ Գազայի հատվածը և այնտեղ բնակվողներին վերաբնակեցնել այդ թվում՝ Ֆրանսիայում և Մեծ Բրիտանիայում։
«Եթե ինձ հարցնեք, թե ինչ է պետք անել Գազայում, մենք պետք է նվաճենք ամբողջ տարածքը։ Ամբողջը», - ասել է Բեն-Գվիրը՝ հավելելով, որ «սա հրեա ժողովրդի երկիրն է» և կոչ է արել խրախուսել պաղեստինցիների արտագաղթը։
Ինչպես հաղորդում է Jerusalem Post-ը, նա աջակցել է Թրամփի՝ մոտ 2 միլիոն պաղեստինցիների վերաբնակեցման ծրագրին՝ առաջարկելով նրանց համար ստեղծել բարենպաստ պայմաններ արտասահմանում։
Բեն-Գվիրը նախկինում հրապարակել էր Փարիզում Գազայի բնակիչների վերաբնակեցման մասին արհեստական բանականության կողմից ստեղծված տեսանյութեր։