|
Փոխարժեքներ
16 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.94 |
| EUR | ⚊ | € 446.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.8801 |
| GBP | ⚊ | £ 513.28 |
| GEL | ⚊ | ₾ 140.43 |
Թուրքական բանակի հրետանին կրակ է բացել Ռաքքա նահանգի Այն Իսա քաղաքի մատույցների և Ալ Հասաքե նահանգի Ռաս ալ Այնից դեպի արևելք գտնվող բնակավայրերի վրա. հայտնում է սիրիական SANA պետական գործակալությունը:
«Տեղական աղբյուրները հայտնում են Թուրքիայի ծանր հրետանու և նրա վերահսկողության տակ գտնվող ավազակային կազմավորումների աշխատանքի մասին Այն Իսայի մատույցներում»,- գրում է գործակալությունը:
Գործակալության տվյալներով՝ մի քանի բնակավայրերի բնակելի տարածքներ հրետանային կրակի են ենթարկվել:
Ավելի վաղ Սիրիայում պատերազմող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավարի տեղակալ, փոխծովակալ Վյաչեսլավ Սիտնիկը հայտարարել էր, որ M4 մայրուղու Թել Թամեր - Այն Իսսա հատվածում Ռուսաստանի ռազմական ոստիկանության կողմից իրավիճակի սրման պատճառով քաղաքացիական մեքենաների շարժը դադարեցվել է: