կարևոր
472 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-04 14:47
Աշխարհ

Իսրայելցի զինվորականները Լիբանանի Զաուտար-էշ-Շարկիա քաղաքում մաքրման գործողություն են իրականացրել

Իսրայելցի զինվորականները Լիբանանի Զաուտար-էշ-Շարկիա քաղաքում մաքրման գործողություն են իրականացրել

Իսրայելական բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումները շաբաթ օրը մտել են Լիբանանի հարավում գտնվող Զաուտար-էշ-Շարկիա բնակավայր և խուզարկումներ իրականացրել դրա մի քանի հատվածներում։

Ինչպես հայտնել է Al-Markaziya գործակալությունը, գործողությունը տևել է մեկ օր։ Իսրայելական զինվորականների խմբերը քաղաքի փողոցներով տեղաշարժվել են ոտքով և զրահատեխնիկայով։ Իսրայելական ուժեր են նկատվել նաև բնակավայրի շրջակայքում, որտեղ նրանք ուղղաթիռների աջակցությամբ խուզարկել են տարածքը։

Իսրայելական հրետանին օրվա երկրորդ կեսին ինտենսիվ կրակ է վարել սահմանամերձ Մարջայուն շրջանում գտնվող Բանի Հայյան և Թալլուսա բնակավայրերի ուղղությամբ։

Հրետակոծության հետևանքով մի քանի տուն և շինություն է ավերվել։ Խաղաղ բնակիչների շրջանում տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։