|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
«Ինչո՞ւ չի նշվել, որ 4-րդ կարգի ցորեն է բերվել, ինչո՞ւ չի նշվել, որ անասնակեր է ներմուծվելու»,- ճեպազրույցի ժամանակ լրագրողները հարց ուղղեցին Էկոնոմիկայի փոխնախարար Էդգար Զաքարյանին։
«Նշանակում է, որ էդպիսի ցորեն էլ է պետք ՀՀին: Ասվել է՝ ցորեն է գալիս: Ցորենը ցորեն չի՞, կենդանին, որ ուտում է, հետո մեզ ինչ-որ բան չի տալի՞ս, կաթ, կամ...»,- նշեց փոխնախարարը:
Դիտարկմանը՝ ի սկզբանե չի նշվել, որ բարձր որակի չէ, ասաց. «Բայց ինչո՞ւ պետք է նշվեր... Եթե ճանապարհները դիվերսիֆիկացվում են, դա լավ է, իսկ թե այսօր անասնակեր է եկել, վաղն էլ կգա բարձրակարգ ցորեն, էդ էլ արդեն կյանքը ցույց կտա, բայց պարզ է, չէ՞, որ եթե ճանապարհները դիվերսիֆիկացվում են, նշանակում է պետությունը բացվում է, դա լավ է։ Ի՞նչ եք կարծում, որ էդ ցորենը եկել է՝ պե՞տք չի, ուղղակի եկե՞լ է»: