կարևոր
451 դիտում, 3 ժամ առաջ - 2025-10-22 11:51
Հասարակություն

Հայաստանի էկոնոմիկայի նախարարը ո՞վ ա՝ Իլհամ Ալիևը, թե՞ Գևորգ Պապոյանը, ինքը չգիտե՞ր, որ ղազախական ցորենը Ադրբեջանի տարածքով է գալու ՀՀ․ Գեղամ Մանուկյան

Հայաստանի էկոնոմիկայի նախարարը ո՞վ ա՝ Իլհամ Ալիևը, թե՞ Գևորգ Պապոյանը, ինքը չգիտե՞ր, որ ղազախական ցորենը Ադրբեջանի տարածքով է գալու ՀՀ․ Գեղամ Մանուկյան

ԱԺ ամբիոնից ելույթ ունենալով՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը անդրադարձել է ղազախական ցորենի Հայաստան մուտքի վերաբերյալ քննարկումներին՝ շեշտելով, որ այս թեման արհեստականորեն շահարկվում է․

«Հայաստանի էկոնոմիկայի նախարարը ո՞վ է՝ Իլհամ Ալիևը, թե՞ Գևորգ Պապոյանը։ Իլհամ Ալիևը Ղազախստանում Տոկաևի հետ հանդիպումից հետո հայտարարում է, որ ղազախական ցորենը Ադրբեջանի տարածքով առաջին անգամ գալու է Հայաստան, իսկ հետո Պապոյան Գևորգը կրկնում է նրան։ Լավ, ինչի՞ Հայաստանից չիմանան դրա մասին»։

Պատգամավորը հիշեցրել է, որ նախկինում էլ Հայաստան է ներմուծվել սիրիական ցորեն Թուրքիայով, և դա չի խանգարել, որ 1993-ին Թուրքիան փակեր սահմանը․

«Ժողովուրդ ջան, արդեն տևական ժամանակ Հայաստանի օդային տարածքը Ադրբեջանը օգտագործում է։ Իսկ դուք հիմա ասում եք՝ տեսեք, ցորենը պիտի գա Ադրբեջանի տարածքով։ Դիվերսիֆիկացիա ասելով՝ կարելի էր ցորեն բերել Ուկրաինայից, Ռուսաստանից կամ այլ երկրներից, բայց միևնույն է, այն գալու էր Վրաստանի տարածքով»։

Մանուկյանը քննադատել է իշխանությանը՝ հայտարարելով, որ իրենց խոսքերը հաճախ հենվում են կլիշեների վրա՝ առանց հստակ փաստերի։

Մանրամասն՝ տեսանյութում։