Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գործադիրի այսօրվա նիստում գյուղատնտեսության նախարարությունը պարտավորվել է Ռուսաստանի Դաշնությունից ներկրված 1100 տոննա ցորենի էլիտար սերմացուն ըստ ՀՀ մարզերի բաշխել յոթ և ավելի հեկտար հողատարածք ունեցող շահառուներին, ինչպես նաեւ կազմակերպել 400 տոննա առաջին վերարտադրության սերմացուի գնումը` այն տրամադրելով ՀՀ մարզերին և համապատասխան պայմանագրեր կնքելով մարզպետերի հետ։
«Առաջին վերարտադրությունից ստացված ցորենից մենք արդեն գյուղացիական տնտեսություններից հավաքել ենք շուրջ 2900 տոննա։ Սա նշանակում է, որ 2012 թ. կունենանք գյուղատնտեսական արտադրողականության աճ. մի կողմից կավելանան մշակվող հողերի ծավալները, մյուս կողմից` արտադրողականությունը, քանի որ առաջին անգամ ՀՀ-ում բարձրորակ սերմեր ենք տրամադրում գյուղացիական տնտեսություններին»,- նշեց վարչապետը` հավելելով, որ մեր գյուղատնտեսության մեջ սա լուրջ հեղափոխական փոփոխություն է: