Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տեղեկացրել էինք, որ երեկ երեկոյան Գյումրիի կենդանաբանական այգուց Ուրցաձոր վերականգնողական կենտրոն տեղափոխված առյուծը հարձակվել է տղամարդու վրա:
44-ամյա Արտյոմ Ավետիսյանն Արարատի մարզի Արալեզ գյուղի բնակիչ է, այժմ «Հերացի» համալսարանական հիվանդանոցում է գտնվում. երեկ վիրահատել են նրա ուսը:
Yerkir.am-ի հետ զրույցում Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի փոխտնօրեն Եվա Մարտիրոսյանը նշեց, որ դեպքը չի կարելի բնորոշել որպես հարձակում, քանի որ խնդիրն այն է, որ տղամարդը ոչ սթափ վիճակում ապօրինի մուտք է գործել իրենց կողմից պահպանվող տարածք:
«Տարածքը ցանկապատված է, դրված են ցուցանակներ` վտանգը զգուշացնող: Նա մուտք է գործել ցանկապատված տարածքից ներս, փորձել առյուծի հետ մտնել կոնտակտի մեջ, և, բնականաբար, ոչ վաղ անցյալում սթրեսի մեջ գտնվող կենդանու ինքնապաշտպանական բնազդը եղել է ճանկելը: Տղամարդը ոչ սթափ վիճակում է եղել և, իր իսկ խոսքերով, փորձել է փաղաքշել առյուծին: Նա մոտեցել է վանդակին` անտեսելով անվտանգության բոլոր կանոնները»,- ասաց մեր զրուցակիցը:
Հարցին, թե տարածքում չկա՞ն հսկիչներ, Մարտիրոսյանը պատասխանեց, որ իրենց տարածքը մոտ 4000 հա է, և տարածքում 3 անտառապահ կա, որոնք դեպքը տեղի ունենալու պահին այդ վայրում չեն եղել: