կարևոր
2050 դիտում, 3 շաբաթ առաջ - 2025-11-11 11:32
Քաղաքական

Գլխավոր պատասխանատուները ոչ միայն ազատության մեջ են, դեռ մի բան էլ հոխորտում են, տարօրինակ ինքնավստահություն դրսևորում․ Աբրահամյան

Գլխավոր պատասխանատուները ոչ միայն ազատության մեջ են, դեռ մի բան էլ հոխորտում են, տարօրինակ ինքնավստահություն դրսևորում․ Աբրահամյան

 ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․

«44-օրյա պատերազմի տարբեր դրվագներով դատական նիստերից մի ուշագրավ հանգամանք էլ է պարզ դառնում, ինչի մասին թեև խոսվել է, սակայն դրա փաստական արձանագրումները նիստերից են նկատելի:

Պատերազմի ընթացքում զորամասերը բառիս բուն իմաստով կազմաքանդել են` մի գումարտակ հարավ են ուղարկել, մյուս գումարտակը` հյուսիս, բրիգադի ՀՕՊ-ը` կենտրոնական ուղղություն, հակատանկային մարտկոցը` լրիվ այլ: Ու այդպես շարունակ:

Բրիգադը` որպես զորային կարևոր օղակ, իր մարտունակությունն ապահովում է կառուցվածքին հատուկ ստորաբաժանումների ձևավորման և առկայության պայմաններում` ՀՕՊ խնդիրների ապահովումից մինչև հետախուզություն:

Երբ դրա տարբեր օղակներ չեն գործում, այլընտրանքով էլ չեն ապահովում, բրիգադի խնդիրը կատարելու հնարավորությունը կտրուկ նվազում է:

44-օրյա ողջ ընթացքում, ոչ միայն ռեզերվայինի կարգավիճակ ունեցող զորամիավորումներն իրենց ողջ կազմով մարտի մեջ մտնելու հնարավորություն չեն ունեցել, դրա առանձին զորամասեր էլ, տարբեր որոշումներով, մասնատվել են և ցրվել են ճակատի տարբեր ուղղություններով:

Մի պատերազմի ընթացքում 3-4 պատերազմ պարտվելու տապալումներ են եղել, որի գլխավոր պատասխանատուն (ները) ոչ միայն ազատության մեջ են, դեռ մի բան էլ հոխորտում են, տարօրինակ ինքնավստահություն դրսևորում»: