|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 444.45 |
| RUB | ⚊ | ₽ 4.9681 |
| GBP | ⚊ | £ 508.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
Հունվարի 27-ին, ժամը 13:12-ին ահազանգ է ստացվել, որ հուզված քաղաքացին Երևան քաղաքի Կիևյան կամրջի վրա տարօրինակ վարքագիծ է դրսևորում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի Հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:
Պարզվել է, որ 1980 թ. ծնված Ս. Ս.-ը գտնվում է հուզական անհավասարակշիռ վիճակում:
ՀԱԲ ՀԽԳ հրահանգիչը և ոստիկանության աշխատակիցները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել Ս. Ս.-ին. ՀԱԲ ՀԽԳ հրահանգիչը ցուցաբերել է հոգեբանական աջակցություն:
Ոստիկանության աշխատակիցները քաղաքացուն տեղափոխել են ոստիկանոթյան Մաշտոցի բաժին: