|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Բաշ Ապարանից մեկնարկած՝ «Դիմադրություն» շարժման քայլերթի մասնակիցները ԱԺ «Հայասատան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի կոչով երգեցին Դրոյի երգը՝ դաշնակցական զորավար Դրաստամատ Կանայանի շիրմի մոտ, որտեղից մեկնարկեց երթը՝ հայտնում է Yerkir.am-ը։
«Մենք այս սրբազան վայրից սկսում ենք մեր քայլերթը, որպեսզի ցույց տանք, որ մենք տեր ենք մեր երկրին, տեր ենք մեր ազատագրության դատին և տեր ենք մեծ Դրոյի, Արամ Մանուկյանի, Դանիել Բեկ-Փիրումյանի, Մովսես Սիլիկյանի, Ասկոլկա Աշոտի, Թաթուլ Կրպեյանի, Մոնթեի, Լիոնիդ Ազգալդյանի թողած ժառանգությանը, և մենք թույլ չենք տա, որ դրսի թշնամիները և նրանց ներսի համախոհները Հայաստանը, Արցախը տանեն կործանման»,-հայտարարեց Արթուր Խաչատրյանը։
Նշենք, որ Հայաստանի խորհրդանշական 4 կողմերից՝ Իջևանից, Տիգրանաշենից, այսօր արդեն՝ Սարդապատից ու Բաշ Ապարանից արժանապատիվ քաղաքացիները քայլերթերով շարժվում են Երևան, որպեսզի մայիսի 1-ին միանան համազգային հանրահավաքին։ Զուգահեռ Երևանում անցկացվում են ամենօրյա ապակենտրոն իրազեկման ակցիաներ։
Մանրամասն՝ տեսանյութում․