Փոխարժեքներ
17 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին ուղղեց երկու հարց՝ կապված դպրոցների փակման և ագրարային գիտական կենտրոնների արդյունավետության հետ։ Խաչատրյանը նշեց, որ չնայած կառավարության հայտարարություններին նոր դպրոցների կառուցման մասին, որոշ համայնքներում գործող դպրոցները դադարում են գործել, ինչպես օրինակ՝ Շիրակի մարզի Հողմիկ գյուղում, որտեղ աշակերտները սեպտեմբերից ստիպված կլինեն օրական 20 կմ ճանապարհ անցնել՝ Բյուրակն հասնելու համար։ Նա պահանջեց կոնկրետ թվեր՝ քանի դպրոցական շենք է դադարել գործել նախարարի պաշտոնավարման ընթացքում։
Ինչ վերաբերում է գյուղատնտեսական գիտական կենտրոններին՝ Խաչատրյանը հիշեցրեց, որ 2019-ին դրանք դարձան փակ բաժնետիրական ընկերություններ և փոխանցվեցին ագրարային համալսարանին։ Նա ընդգծեց, որ այդ վերակազմավորումն ի սկզբանե սխալ է համարել, և մինչ օրս կառավարությունը չի ներկայացնում որևէ չափելի տվյալ այդ կենտրոնների արդյունավետության վերաբերյալ։ Խաչատրյանը հավելեց՝ ՀՀ-ն մտել է բարձր ռիսկային գոտի մասնագետների պակասի պատճառով, ինչը 2022-ին նման կերպ չէր դիտվում։
Անդրեասյանը պատասխանեց, որ դպրոցներ չեն փակվում, այլ երեխաներին հնարավորություն է տրվում հաճախել ավելի որակյալ դպրոցներ։ Նա չնշեց կոնկրետ տվյալներ դադարած շենքերի վերաբերյալ՝ ասելով, որ նման հարցերը պետք է դիտարկել համակողմանի։ Գիտական կենտրոնների մասով էլ առաջարկեց գրավոր հարցմամբ դիմել՝ մոնիտորինգի արդյունքները ստանալու համար։
Խաչատրյանը արձագանքեց՝ «չունեք պատասխան, ուղղակի ասեք՝ չունեմ», ընդգծելով՝ նախարարության գործունեությունը չի բարելավել համակարգը, այլ խորացրել է խնդիրները։
Մանրամասն՝ տեսանյութում։