|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
«Գուցե մի քիչ անձնական թվա «Սրբազան պայքարի» գործը, բայց ես ուզում եմ մի քանի դրվագներով ներկայացնել այդ գործի ամբողջ պերճանքն ու թշվառությունը…Այս ամիսների ընթացքում մինչեւ իրենց կալանավորումը` մենք ամեն վայրկյան զգացել ենք հատուկ ծառայությունների և ուժային կառույցների ներկայությունը՝ իրենց կեցավայրում, տարածքներում… Սրբազանը երեկ դատի ժամանակ էլ ասաց, որ անգամ անօդաչու թռչող սարքերին ձեռքով է արել: Այսինքն, այդ ամեն ինչը շատ լավ պատկերացրել էինք, գիտեինք, տեսնում էինք…Կալանավորումից առաջ ռեպրեսիոն համակարգն ամբողջությամբ աշխատում էր»,-«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության կազմակերպած «Քաղաքական բանտերը՝ Փաշինյանի Հայաստանի մեջ. Ապագան՝ ազատությունն է» խորագրով քննարկման ժամանակ նշեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:
«Բոլոր այն մարդիկ, որոնք Բագրատ Սրբազանի կեցավայրում հանդիպումներ էին ունենում, եթե, Աստված մի արասցե, պետական աշխատող էին, աշխատանքից ազատում էին, տարբեր գործիչների վրա ճնշումներ էին գործադրում… Եվ երբ ձերբակալությունները կատարվեցին կեցավայրում, հետաքրքիր էր՝ ինչ էին տանում այդ կեցավայրից՝ Երեւան քաղաքի քարտեզ, շինարարությունից մնացած ամրանների նմուշներ եւ այլն… Սրանք բոլորը կցել են գործին, չհաշված «պոլի փեդ» եւ այլն եւ համարել են, որ պլանավորել են…Այսինքն՝ ամբողջությամբ աբսուրդ: Մինչեւ այս պահը որեւէ փորձաքննություն չի կատարվել: Նաև մենք ունենք մեր վերլուծությունը, որ ամբողջությամբ մոնտաժված և կեղծված ձայնագրություններ են»,-ասաց Գառնիկ Դանիելյանը: