|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Կառավարության հերթական նիստում ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն անդրադարձավ կալանքի տակ գտնվող անձանց իրավունքների խնդրին: Նրա խոսքով` կալանավորված անձինք ավելի շատ ազատություններ և իրավունքներ ունեն, քան դատապարտյալները:
«Կա մի բացառություն` կալանքում գտնվող անձինք չունեին երկարատև տեսակցության հնարավորություն, սակայն ՄԻՊ-ի հետ համատեղ արդարադատության նախարարությունը ներկայացրել է ծրագիր, որպեսզի հնարավորություն տրվի նրանց երկարատև տեսակցություն ունենալու»,- նշեց նախարարը:
Այդ կապակցությամբ Նիկոլ Փաշինյանը մի քանի դիտարկում ուներ: Նա շեշտեց, որ Հայաստանում հանցավորության մակարդակի առումով խնդիրներ ունենք: «Հանցավորության մակարդակն իջեցնելու խնդիր ունենք, ունենք նաև այսպիսի տրամաբանություն, որ համաներմամբ ազատ արձակված անձինք նորից ձերբակալվում են նույնատիպ հանցանք կատարելու համար: Այն խնդիրը, որը մենք լուծում ենք համաներման միջոցով, պետք է փոխարինվի պայմանական վաղաժամկետ ազատ արձակման մեխանիզմը գործարկելու միջոցով»,- նշեց նա: